Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019. Արման Դարչինյանը պարտվեց

349
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 21:55
Մինսկ-2019. Արման Դարչինյանը պարտվեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։ Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ 75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/8 եզրափակչում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։

Արման Դարչինյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից և մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթել էր խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին։

Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) հաղթել է 1/8 եզրափակիչում։ Այսօր ռինգ դուրս կգա նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։