Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Գրիգոր Սահակյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

307
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 21:10
Մինսկ-2019․ Գրիգոր Սահակյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 90 կգ քաշային սամբիստ Գրիգոր Սահակյանը չկարողացավ մեդալ նվաճել։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 3։4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլիին։

Գրիգոր Սահակյանը պայքարն սկսել էր 1/4 եզրափակիչից։

Մեկնարկային գոտեմարտում հայ սամբիստը 8։0 հաշվով հաղթել էր չեխ Միրոսլավ Վացեկին, ապա կիսաեզրափակիչ փուլում 1։3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովին։