Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց

244
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 17:00
Մինսկ-2019․ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդիանդ Կարապետյանը դուրս մնաց մեդալային պայքարից։

73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստն սփոփիչ գոտեմարտում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Խիդայադ Հեյդարովին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Ֆերդինանդ Կարապետյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթել էր պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին: 1/8 եզրափակչում Ֆերդինանդն ուժեղ էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մոգուշկովից, սակայն 1/4 եզրափակիչում հայ ձյուդոիստը պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ռուստամ Օրուջևին և միայն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։