Մինսկ-2019. Կիրակոսյանը կպայքարի ոսկե մեդալի համար, Սահակյանը՝ բրոնզե
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային երրորդ օրը։ Այսօր պայքարի մեջ են մտել սամբիստները։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ)։ Տիգրան Կիրակոսյանը պայքարն սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։ Հայ սամբիստը հաղթեց 7։0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3:3) և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Կիրակոսյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովը։ Գրիգոր Սահակյանը ևս մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 8։0 հաշվով առավելության հասնելով չեխ Միրոսլավ Վացեկի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Սահակյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ և պարտվեց 1։3 հաշվով: Սահակյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Արսեն Ղազարյանը 1/4 եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբկինի հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։ Ղազարյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի, որտեղ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևը:
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
