Բակո Սահակյանը Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ ամփոփել է կատարված աշխատանքները
![]() ԱՀ կառավարության նիստերի դահլիճում հունիսի 22-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացել է Համահայկական 7-րդ խաղերի Արցախի կազմկոմիտեի հետ հանդիպումը: Քննարկվել է խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Հանդիպման ժամանակ ամփոփվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերին բարձր և պատշաճ ձևով ներկայանալու համար: Համահայկական խաղերը կհեռարձակվեն ուղիղ եթերով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանն Արցախ ժամանած հյուրերը կկարողանան հետևել ոչ միայն մարզադաշտից, այլև քաղաքի տարբեր հատվածներից՝ մեծ էկրանների միջոցով: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
