Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

257
Կիրակի, 23 հունիսի, 2019 թ., 02:35
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրվա շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը 1/16 եզրափակչում հաղթանակ տարավ Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցավարները Ներսեսյանի հաղթանակով ավարտված առաջին ռաունդից հետո դադարեցրել են մենամարտը՝ Դելիժայի վնասվածքի պատճառով։

Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 25-ին։ Ներսեսյանի մրցակիցը լինելու է մոլդովացի Անդրեյ Չիրյակովը։

Հայ բռնցքամարտիկներից այսօր պայքարի էին դուրս եկել նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Դարչինյանը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց, իսկ Մադոյանը պարտվեց 1/16 եզրափակչում։