Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Պողոսյանը և Բաբայանն զբաղեցրել են 23-րդ տեղը

308
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 21:50
Մինսկ-2019․ Պողոսյանը և Բաբայանն զբաղեցրել են 23-րդ տեղը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել հրաձիգներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։

Պողոսյանը և Բաբայանն առաջին կրակահերթում գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 12-րդ տեղը և չհաղթահարեցին որակավորման փուլը։ Երկրորդ կրակահերթերի արդյունքում մեր մարզիկները զբաղեցրին 23-րդ տեղը։