Համահայկական խաղերի երրորդ ջահը կվառվի Տիգրանակերտում
![]() ԱՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ հունիսի 22-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է խաղերի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների իրականացման հարցերի լայն շրջանակ: Բ. Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունն Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը Համահայկական խաղերն Արցախում ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է, որ Համահայկական խաղերի առաջին ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում՝ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, երկրորդ ջահը՝ Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրոդը կվառվի այսօր երեկոյան Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում: Ըստ կարգի Համահայկական խաղերի ջահը վառվում է երեք վայրում՝ Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Երեք պատմական վայրերից բերված ջահերը խաղերի բացման ժամանակ Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում կմիացվեն գլխավոր ջահին: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով էլ անվտագության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է, որԱրցախ այցելող ավելի քան 5000 քաղաքացիների անհատական տվյալները հաշվառվեն: Այդ գործընթացը պետք է այնպես կազմակերպել, որ ավելորդ դժվարություններ և դժգոհություններ չառաջանան: Իսկ Համահայկական խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասել է, որ խաղերի կազմակերպման և անցկացման համար հաշվի են առնված ցանկացած մանրուք, որոնք ճիշտ և ժամանակին կատարելու դեպքում որևէ խոչընդոտ չի առաջանալու: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
