Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Մանուկյանը և Լալազարյանը մեդալներ չնվաճեցին

328
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 19:05
Մինսկ-2019․ Մանուկյանը և Լալազարյանը մեդալներ չնվաճեցին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։ Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները։ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում։

Մանուկյանը 1։9 հաշվով զիջեց ադրբեջանցի Մեհման Խալիլովին։ Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 10։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իվան Պիլիպյակին։ Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմը 0։4 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։

Ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր նաև Ասյա Լալազարյանը (48 կգ)։ Ասյայի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Անֆիսա Կապաևան էր, ում նա պարտվեց 0:1 հաշվով։ Կիսաեզրափակիչ փուլում Ասյա Լալազարյանը զիջել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։