Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ պայքարի մեջ են մտնում սամբիստները, հրաձիգները և բռնցքամարտիկները

278
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 13:40
Մինսկ-2019․ պայքարի մեջ են մտնում սամբիստները, հրաձիգները և բռնցքամարտիկները

Մրցումային երկրորդ օրը հանդես կգան սպորտային ակրոբատները, բասկետբոլիստները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, գեղարվեստական մարմնամարզուհիները, ձյուդոիստները, սեղանի թենիսիստները, սամբիստները, հրաձիգները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 22-ին պայքարի մեջ կմտնեն Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես կգան հրաձգության 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։

Սամբոյի մրցաշարում հանդես կգան Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ)։

Պայքարի մեջ կմտնեն նաեւ բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։