Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Արթիկ»-ը՝ աղջիկների ֆուտբոլային մրցաշարի հաղթող

968
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 20:50
«Արթիկ»-ը՝ աղջիկների ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժինը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը (GOALS) կազմակերպել էին համատեղ մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի 8 մարզերի թիմեր։ Յուրաքանչյուր մարզի հաղթողը Երևանում մասնակցել է եզրափակիչ մրցաշարին։ Կազմվել է 2 խումբ․ յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ։ Եզրափակիչ փուլի խաղերը հունիսի 21-ին կայացան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Շրջանաձև մրցակարգով խաղալուց հետո ձևավորվեց փլեյ-օֆ փուլը։ Ամենամյա մրցաշարի նոր հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկ»-ը, որին լավագույն եռյակում հաջորդեցին «Գորիս»-ը (Սյունիք), «Արենի»-ն (Վայոց Ձոր)։ Մրցաշարը կայացավ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցությամբ։ Ստուգատեսն ունի 3 տարվա պատմություն, նախորդ հաղթողը «Գորիս»-ն է։

«Արթիկ»-ը՝ աղջիկների ֆուտբոլային մրցաշարի հաղթող