Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով

307
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 20:25
Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանն էր։

Հայ բռնցքամարտիկը 3։2 հաղթանակ տարավ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Իլյաս Մուչահիտը։ Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտեր կկայանան հունիսի 24-ին։

Մինչ այս 91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հենրիկ Սարգսյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Նիդերլանդները ներկայացնող Պետեր Մուլենբերգն էր։ Նա պարտվեց՝ լքելով պայքարը։