Հայկ Իշխանյանը համալրել է «Ալաշկերտ»-ի կազմը
209
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 15:00
![]() Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը: 29-ամյա ֆուտբոլիստը մեր թիմում խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտ»-ի գույները 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում: Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակ»-ում, «Միկա»-ում, «Իմպուլս»-ում, «Գանձասար-Կապան»-ում, իսկ նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռի»-ն էր: Հայկ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Ալաշկերտ»-ի նորեկը թիմի կազմում մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն՝ նախապատրաստվելով եվրագավաթային հանդիպումներին: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
