Տիգրան Ավինյանը Համահայկական խաղերի անցկացման շուրջ խորհրդակցություն է անցկացրել
![]() ՀՀ փոխվարչապետ, Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել՝ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ներկայացուցիչների հետ: Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները՝ նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով: Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձևերի մասով կատարվող միջոցառումների մասին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ: Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների և ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ: Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
