«Քննարկել ենք Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները»․ Գևորգ Լոռեցյան
![]() ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երեկ երեկոյան Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում հյուրընկալել էի Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Եվրոպայում զարգացման գծով պատասխանատու Վիտոր Կաբրալին, ՀԹՖ գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանին ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին։ Պարոն Վիտոր Կաբրալի հետ քննարկել ենք թենիսի զարգացման ուղղությամբ անելիքները, ինչպես նաև Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները։ Բացի այդ, պարոն Կաբրալը հայտնեց, որ նոր մարզագույք կհատկացնեն Հայաստանի թենիսի ֆեդերացիային, ինչպես նաև պայմանավորվեցինք, որ կիրականացնենք նոր ծրագրեր Հայաստանի մարզերում մեծ թենիսի զարգացումն ապահովելու ուղղությամբ»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
