Կիլիկիայում բոցավառվեց Համահայկական խաղերի ջահը
![]() Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա: Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա՝ հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ: Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ մատուցվեց՝ Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվեց խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին: ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն: Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
