«Դժվար խաղ ստացվեց»․ Գևորգ Ղազարյան
![]() Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան (2։3) հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը մեկնաբանեց մեր թիմի խաղը։ «Ուրախ խաղ էր։ Բոլորիս շնորհավորում եմ հաղթանակի համար։ Շատ հաջող հանդիպում ստացվեց մեզ համար։ Մեր երկրպագուները շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին։ Դժվար խաղ ստացվեց։ Հունաստանում որոշ չափով ինձ ճանաչում են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորն այն է, որ թիմը հաջողության հասավ։ Ֆուտբոլիստն իրեն վստահ է զգում և հավատում հաղթանակին, երբ լավ մարզավիճակում է լինում։ Հավատը միայն ասելով չի կարող լինել։ Հանդերձարանում բոլորս շատ ուրախ էինք, որովհետև կարևոր և արժանի հաղթանակ տարանք։ Հանդերձարանից ուշ դուրս եկանք, որովհետև տոնում էինք հաղթանակը»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
