Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց
![]() Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան - Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը՝ հանդիպման 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 32-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց մեր հավաքականի առավելությունը։ Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց հաղթելով 2 գնդակի տարբերությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։ 74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ վերականգնելով 2 գնդակի տարբերությունը։ 87-րդ րոպեին, սակայն, Հունաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ֆորտունիսը։ Թեև Հայաստանի հավաքականի փորձերին, կրկին վերականգնել երկու գնդակի տարբերությունը չհաջողվեց և հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Այս հաղթանակից հետո Հայաստանը հավաքականը վաստակեց 6 միավոր և J խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
