Արոնյանն ընթանում է «Altibox Norway Chess»-ի 3-րդ հորիզոնականում
238
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 02:15
![]() Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյին։ Վեց տուրից հետո Արոնյանը, վաստակած 7,5 միավորով, ընթանում է 3-րդ հորիզոնականում։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը Նորվեգիայի ներկայացուցիչ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է՝ վաստակած 9,5 միավորով։ Երկրորդ հորիզոնականում է չին Յանյի Յույը՝ 8 միավորով։ Նշենք, որ վաղն Արոնյանի մրցակիցը կլինի հենց Յույը, ում հետ էլ Լևոնը կպայքարի երկրորդ տեղի համար։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
