Հայտնի են լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները
![]() Երևանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցեցին 12 տղաների և 12 աղջիկների զույգեր: Առաջնության առաջին խաղային օրը թիմերը հանդես եկան օլիմպիական մրցակարգով, որից հետո հաղթող թիմերը մրցեցին ենթախմբերում: Աղջիկների պայքարում եզրափակիչ խաղը կայացավ «Վան» (Մաթոսյան Օֆելյա/Կինդլովա Էլիշկա) և «Ավան» (Մելքումյան Դիանա/Պողոսյան Մերի) զույգերի մասնակցությամբ: Ավելի ուժեղ գտնվեցին «Ավան»-ը ներկայացնող զույգը՝ հաղթելով 2:0 հաշվով: 3-4 տեղերի համար մրցեցին ԽՄՕՄՄ և «Աբովյան» թիմերը։ Հաղթեց «Աբովյան»-ը ներկայացնող Բադասյան Աննա և Հայրապետյան Սոնա զույգը: Տղաների եզրափակիչ հանդիպումը կայացավ «Արաբկիր» (Սամվել Ղասաբօղլյան/Խաչատուր Ասմարյան) և ԽՄՕՄՄ (Նազարյան Վահե/Խալաթյան Կարեն) զույգերի մասնակցությամբ: Գերլարված խաղում ավելի ուժեղ գտնվեցին «Արաբկիր»-ի տղաները՝ հաղթելով 2:1 հաշվով: 3-4 տեղերի համար մրցեցին «Արաբկիր-2» և ՄՍՀԿ թիմերի զույգերը։ Հաղթեցին Մխիթար Սեբաստացու կրթահամալիրը ներկայացնող տղաները (Հակոբյան Գագիկ/Պողոսյան Դավիթ)՝ 2:0 հաշվով: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով: Բոլոր մրցանակային տեղեր գրաված թիմերն իրավունք ձեռք բերեցին հանդես գալ հուլիսի 1-ից 3-ը Երևանում կայանալիք տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությանը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
