«Պաշտպանները Հունաստանի հարձակման դեմ անզոր են լինելու». Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արամ Հայրապետյանը շատ նյարդային է, պետք է սառնասրտություն սրսկվի, բայց իրեն բնորոշ բարձր խաղային տոնուսը պահպանի: Այսօրվա խաղով կենտրոնական պաշտպանները Հունաստանի հարձակման դեմ անզոր են լինելու՝ մի բան պետք է մտածել, եթե պատրաստվում ենք ամսի 11֊ին պայքարել միավորների համար: Եվ եթե Վարազդատ Հարոյանից կարելի է ավելի վստահ ելույթ ակնկալել, Տարոն Ոսկանյանի որակները բավարար չեն այդ կարգի մրցակցի դեմ: Իր այլընտրանքը հանդիսացող Հայկ Իշխանյանի և Արմեն Մանուչարյանի մարզավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սակայն ընդհանուր առմամբ իրենց փորձն ու խաղամակարդակը, իհարկե, նույնպես լավատեսություն չեն ներշնչում: Լուծումներից մեկը կարող է Հովհաննես Համբարձումյանի գործողությունների գոտին մի փոքր դեպի կենտրոն տեղափոխելը լինի, թեև դա էլ մեր հավաքականի ավանդական դիրքային սխալներից դժվար թե փրկի... Ակնհայտ է, որ խաղի մեկնարկից ևս մեկ հենակետային կիսապաշտպան անհրաժեշտ կլինի՝ մարզիչները պետք է ընտրեն նրան, ով ամենապատրասն է բարդ խաղին: Կառլեն Մկրտչյանը երկար ընդմիջումից հետո այսօր թիմի լիդերներից մեկն էր, մնում է հուսալ, որ վնասվածքները իրեն նորից շարքից չեն հանի: Վինգերների դիրքերում շատ լավ էին նայվում Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանը, Էդգար Բաբայնը և Գևորգ Ղազարյանը՝ սա այն դիրքն է, որտեղ կադրային խնդիրներ չունենք: Ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Կարապետյանին փորձարու հույն պաշտպանները կկարողանան պահել, լավագույնը, ինչ նա կկարողանա անել՝ գրոհներին խորքից միացողների համար տարածքներ ազատել: Ուրեմն գոլի հույս ունենալու համար պետք է, որ Հենոն ավելի վճռական և հաջողակ լինի, քան Լիխտենշտեյնի հետ խաղում: Եթե խաղի ավարտից 15-20 րոպե առաջ դեռ հարմար հաշիվ պահպանվի, Արաս Օզբիլիսի մուտքը դաշտ կարող է խոստումնալից դառնալ»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
