Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի հավաքականը շատ լավ հնարավորություններ ունի»․ Հելգի Կոլվիդսոն

251
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 00:35
«Հայաստանի հավաքականը շատ լավ հնարավորություններ ունի»․ Հելգի Կոլվիդսոն

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնն ամփոփեց թիմի խաղը․ «Փաստն այն է, որ պարտություն կրեցինք: Բնական է, երբ թիմը առաջին րոպեին կոպտագույն սխալ է թույլ տալիս և Հայաստանի հավաքականին գոլ խփելու հնարավորություն է տալիս, թիմն սկսում է լարված խաղալ: Մեր ֆուտբոլիստները պետք է փորձ ձեռք բերեն, շատ խնդիրներ ունեցանք: Երկրորդ խաղակեսում մեզ մոտ ավելի լավ ստացվեց: Մի քանի լավ պահեր ունեցանք: 0։3 արդյունքը մեզ համար, իհարկե, դառն է: Մեր հիմնական դարպասապահ Բենիամին Բուխելը վնասվածք է ստացել և վիրահատվել է: Այսօրվա դարպասապահն առաջին այսպիսի խաղն էր անցկացնում: Իհարկե, առաջին րոպեին բաց թողած գնդակը մեր պաշտպանության սխալն էր: Իսկ երկրորդ հարվածը շատ դիպուկ կատարված հարված էր»:

Անդրադառնալով առաջիկա Հունաստան - Հայաստան խաղին՝ մարզիչը նշեց․ «Ես նախորդ անգամ էլ ասացի, որ Հայաստանի հավաքականը շատ լավ հնարավորություններ ունի, բայց չպետք է մոռանալ, որ Հունաստանի հավաքականը վերելք է ապրում»։