«Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ»․ Հենրիխ Մխիթարյան
![]() Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց թիմի խաղը. «Պլանավորել էինք ագրեսիվ սկսել, որպեսզի կարողանայինք արագ գոլ խփել ու խաղը բեկել։ Առաջին խաղակեսում մեր պլանն աշխատեց, իսկ երկրորդում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր։ Կարևորն այն է, որ հաղթեղինք և արժանի հաղթանակ տոնեցինք։ Ցավում եմ, որ չկարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորը թիմի հաղթանակն է։ Փորձեցի, մի-քանի հարված կատարեցի, բայց չստացվեց։ Սա ֆուտբոլ է և ամեն ինչ պատահում է»։ Խոսելով Հունաստանի դեմ առաջիկա խաղից՝ Մխիթարյանը նշեց, «Առաջին անգամը չէ, որ 3 օրից էլի խաղում ենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ հասցնենք վերականգնվել և լավ խաղալ»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
