«Կոպիտ սխալներ էինք թույլ տալիս, բայց Լիխտենշտեյնը չպատժեց». Արմեն Գյուլբուդաղյանց
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումից (3։0) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց մեր թիմի խաղը․ «Խաղը լավ դասավորվեց մեզ համար, արագ գոլ խփեցինք, պլանավորել էինք մեծ ճնշում գործադրել մրցակցի տուգանային հրապարակում, ապա արագ գոլ խփել։ Փառք Աստծո, լավ ստացվեց։ Գոլային շատ պահեր ունեցանք, կարողացանք օգտագործել որոշները։ Չնայած դրան, կոպիտ սխալներ էինք թույլ տալիս, բայց Լիխտենշտեյնը չպատժեց։ Ոչ թե մրցակիցն էր մեզ ստիպում սխալվել, այլ մենք էինք սխալվում։ Հաջորդ խաղերին պետք է ուշադիր լինենք, որ նույն սխալները չկրկնենք։ Մակեդոնիայի դեմ խաղում 4։0 հաղթանակի ժամանակ էլ նույն տրամադրվածությունը կար թիմում։ Բոսնիայի դեմ խաղում նվիրված խաղացինք, բայց հենակետային կիսապաշտպանությունում խնդիրները չկարողացանք լուծել և պարտվեցինք։ Տրամադրվածությունը շատ կարևոր է, ցանկությունն ամենակարևորն է, բայց նաև պետք է կարողանանք շուտ վերականգնվել։ Հիմա մեր առաջնային խնդիրը Հունաստանի դեմ խաղից առաջ շուտ վերականգնվելն է»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
