Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Մել (Մելինե) Դալուզյանի շուրջ հայտարարություն է տարածել
648
Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 14:05
![]() Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն Ամստերդամում մայիսի 30-ին դանակահարված հայ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանի շուրջ հայտարարություն է տարածել։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Դալուզյանը, Ամստերդամի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, տեսել է՝ ինչպես են գողերն սպառնում դրամարկղի աշխատակցին։ Նա օգնության է հասել և տապալել երկու գողերին։ Սակայն, մինչ ոստիկանության ժամանելը, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել նրան՝ կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
