Անդրեասյանը և Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
![]() Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունիսի 7-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ՝ Հարություն Մանուկյան (57 կգ), Գեղամ Գալստյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Արման Ավագյան (79 կգ) և Կոլյա Հարությունյան (97 կգ): Արման Անդրեասյանը (70 կգ), 2 հաղթանակ տանելուց հետո, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդ Աբդուլկադիրովին (2:2): Հունիսի 8-ին հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Արման Ավագյանը (79 կգ) պայքարն սկսեց որակավորման փուլից, և, 3 հաղթանակներից հետո, նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր: Նա եզրափակչի ուղեգիրը վիճարկեց ռուսաստանցի Ախմադ Տաշուխադջիևի հետ՝ պարտվելով 8:9 հաշվով: Հունիսի 8-ին Արման Ավագյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հարություն Մանուկյանը (57 կգ) ևԳեղամ Գալստյանը (65 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են քառորդ եզրափակիչում և լքել պայքարը: Կոլյա Հարությունյանը (97 կգ) մեկնարկել է քառորդ եզրափակիչից, որտեղ 2:6 հաշվով պարտություն է կրել բելառուս ըմբիշից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաև Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Աշոտ Ռուշանյանը (125 կգ)։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
