«Պետք է ավելի քիչ մտածել սխալների մասին և կենտրոնանալ ճիշտ որոշումների վրա»․ Արմեն Գյուլբուդաղյանց
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 8-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Մրցակցին ուսումնասիրել ենք, բավականին ուժեղ հավաքականի տպավորություն է թողել: Եթե նայեք իմ անցած աշխատանքային ուղուն, կտեսնեք, որ ես երիտասարդ ֆուտբոլիստներին միշտ տեղ եմ տալիս և կուզեմ, որ հավաքականում սերնդափոխություն լինի։ Դա չպետք է լինի արհեստական ձևով: Պետք է չվախենալ, ազատ լինել ու պատասխանատվության մեծ զգացմամբ խաղալ՝ դրական արդյունքի հասնելու համար։ Դրա համար ավելի քիչ պետք է մտածել սխալների մասին և կենտրոնանալ ճիշտ որոշումների վրա»։ Անդրադառնալով ֆուտբոլիստներին՝ Գյուլբուդաղյանցը նշեց․ «Արազն իսկական պրոֆեսիոնալ է: Այն պահից, ինչ նա մնացել է առանց թիմի, մարզվում է անհատական ծրագրով, որպեսզի անպայման օգնի հավաքականին: Նա այն ֆուտբոլսիտներից է, ում հետ մարզվելով և խաղալով երիտասարդ ֆուտբոլիստները պետք է փորձ հավաքեն: Յուրա Մովսիսյանը բուժվում էր Լեհաստանում։ Մի քանի ակումբների տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են: Գևորգ Ղազարյանը ևս մի քանի տարբերակներ ունի, սակայն ցանկանում է խաղալ Պորտուգալիայում: Նրանք բոլորն էլ կենտրոնացած են հավաքականի առաջիկա երկու խաղերի վրա»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
