«Հայաստանի հավաքականը որոշակի ներուժ ունի». Հելգի Կոլվիդսոն
![]() Հունիսի 8-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպմանն ընդառաջ Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը խոսել է խաղից իր ակնկալիքների մասին։ «Միշտ առաջին տեղի հետ եմ հույսեր կապում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է իմ թիմի խաղը: Նախևառաջ ցանկանում եմ բարելավել իմ թիմի խաղի որակը: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ նշեմ, որ ձեր ընտրանին չի պայքարելու նախավերջին տեղի համար՝ հաշվի առնելով, թե ինչ ներուժ ունի: Ենթադրում եմ, որ Հայաստանի հավաքականն ավելի բարձր տեղերի համար է պայքարելու: Իհարկե, մեր խմբում ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Բոսնիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հունաստանը, լավ են պատրաստված: Բայց, կարծում եմ, Հայաստանի հավաքականն էլ որոշակի ներուժ ունի: Կարծում եմ՝ բոլոր թիմերն էլ երկրորդ տեղը զբաղեցնելու շանսեր ունեն»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
