Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Ունիվերսիադա մեկնող Հայաստանի պատվիրակության կազմը

253
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 16:05
Հայտնի է Ունիվերսիադա մեկնող Հայաստանի պատվիրակության կազմը

Հուլիսի 3-ից 14-ն Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալու են Համաշխարահային ամառային ուսանողական մարզական 30-րդ խաղեր՝ Ունիվերսիադան, որի ծրագրում ներառված է 18 մարզաձև։ Ստուգատեսին մասնակցելու է 128 երկրի 9300 մարզիկ-մարզուհի՝ պայքարելով մեդալների 222 հավաքածուի համար։

Հայաստանը ստուգատեսին կունենա 14 ներկայացուցիչ՝ 7 մարզաձևերում՝ աթլետիկա, թաեքվոնդո, ձյուդո, ջրացատկ, հրաձգություն, սուսերամարտ և սպորտային մարմնամարզություն:

Մարզիկների ցանկը՝

Թեթև աթլետիկա՝ Լևոն Աղասյան, Երվանդ Մկրտչյան

Թաեքվոնդո՝ Սերգեյ Վարդազարյան, Սերգեյ Ավանեսով, Արսեն Գրիգորյան

Ձյուդո՝ Բորիս Շատվերյան, Սամվել Խաչատրյան

Ջրացատկ՝ Լև Սարգսյան, Վլադիմիր Հարությունյան

Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան

Սուսերամարտ՝ Էմմա Պողոսովա

Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Ավետիսյան

Պատվիրակության այլ անդամներ՝

Պատվիրակության ղեկավար՝ Հովհաննես Գաբրիելյան

Ջրացատկի մարզիչ՝ Հրաչյա Չանդիրյան

Մարմնամարզության մարզիչ՝ Հայկ Նազարյան

Ձյուդոյի մարզիչ՝ Գոռ Մկրտչյան

Թաեքվոնդոյի մարզիչ՝ Զորայր Մեքինյան