Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականն սկսեց մարզական հավաքը

239
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 16:25
Հայաստանի հավաքականն սկսեց մարզական հավաքը

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա հյուրընկալվելով Հունաստանի հավաքականին:

Հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չի միացել Տիգրան Բարսեղյանը, ով կժամանի ուշ երեկոյան: Ժամը 18:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում: