Էդգար Մանուչարյանը հայտարարել է «Ալաշկերտ»-ը լքելու մասին
308
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 15:25
![]() «Ալաշկերտ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է ակումբը լքելու մասին: «Գլուխս բարձր հեռանում եմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից, որտեղ հասցրեցի նվաճել Հայաստանի գավաթը: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին՝ Բագրատ Նավոյանին, բոլոր մարզիչներին, ում հետ ես հասցրեցի աշխատել, բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր ակումբի համար ցավում են և, իհարկե, ֆուտբոլիստներին։ Հաջողություն գալիք առաջնությունում, իսկ իմ նոր ակումբի անունը շուտով կհայտարարեմ»,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ»-ում, «Այաքս»-ում, «Հարլեմ»-ում, «Ապելդորն»-ում և «Ուրալ»-ում: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
