«Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը...». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ: Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք: Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաև մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի և այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է ևս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում: Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար»: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
