Հունաստանում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցները
15045
Երեքշաբթի, 08 հունվարի, 2019 թ., 12:25
![]() Հունաստանում երեկ գիշերը ձյան առատ տեղումներ են սկսվել, հաղորդում է РИА Новости-ն: Ատտիկայի շրջանների մեծ մասում դպրոցները փակվել են: Եղանակային վատ պայմաններ են գրանցվել Հունաստանում դեկտեմբերի վերջին, ձյուն է տեղացել երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում, որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սկսվել: Գործակալության փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների զոհ է դարձել 3 մարդ: Ըստ օդերևութաբանների՝ վատ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 9-10-ը: Հաղորդվում է, որ վերջին օրերին «Տելեմախ» ցիկլոնը հասել է Աթենք: Գիշերը տեղացել է մի քանի սանտիմետր ձյուն, ինչը հաճախ հանդիպող երևույթ չէ Հունաստանի մայրաքաղաքի համար. սովորաբար այն հալչում է մի քանի ժամ հետո: Նշվում է նաև, որ հունական դպրոցները հարմարեցված չեն ցրտին աշխատելու համար: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
15418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
13918.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
18706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
20830.10.2026, 14:30





