«Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին». Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սբ. Զորավոր եկեղեցուն կից գտնվում է Սբ. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում դեռևս 9-10-րդ դարերից սկսած։ 16-17-րդ դարերում այս տարածքում գործում էր արդեն պարիսպներով շրջապատված մի ամբողջական վանքային համալիր՝ Սբ. Անանիա մեծ անապատը, որը բաղկացած էր եկեղեցուց, մատուռից, վանական դպրոցից, արվեստանոցից, միաբանական խցերից և բազմաթիվ այլ կից կառույցներից, որը սակայն ավերվում է 1679-ի մեծ երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակաշրջանում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր ու մատյաններ։ Հայտնի է նաև, որ 17-րդ դարի վերջից սկսած Սբ. Անանիա անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանը և հետագայում՝ նրա որդիները։ Այժմյան Սբ. Զորավորը վերականգնվել է 1693-ին՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ, իսկ 1793-ի պատի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է արդեն Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք: 1889-ին մեծահարուստ երևանցիների ներդրումներով այստեղ սկսվում են իրականացվել նոր վերաշինական աշխատանքներ՝ մասնավորապես խարխուլ շինության տեղում տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվում է Սբ. Անանիայի գողտրիկ մատուռը: Սովետական տարիներին, տարբեր նպատակների համար ծառայելուց հետո, Սբ. Զորավորը վերադարձվում է հավատացյալներին և սկսում է գործել: Էջմիածնի Մայր Աթոռի հովանավորությամբ և անձամբ կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով 1970-ականների կեսերին եկեղեցին, մատուռը և դամբարանը հիմնովին վերանորոգվում են»: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
