«Առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ-ն մերժում է ԼՂ-ից տեղահանվածներին քաղաքացիություն տրամադրել». Դավիթ Խաչատրյան
![]() ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը: ՔՊ-ական Բաբկեն Թունյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Ծրագրից օգտվելու համար ԼՂ-ից ներգաղթած մեր հայրենակիցները պետք է պարտադիր ստանան ՀՀ քաղաքացիություն: Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն, անձնագիր տրամադրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք»: Փոխնախարարն ասաց՝ մինչ օրս քաղաքացիություն է ստացել 26 233 արցախցի, ինչ վերաբերում է լուրերին, նշեց, որ նման տեղեկություններ չունի. «Առաջին անգամ եմ լսում, որ նման խնդիր կա»: |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
