Գլենդելում ավագ դպրոցի աշակերտներին, այդ թվում՝ հայերին, արգելել են ֆուտբոլ խաղալ
16280
Երեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2018 թ., 12:35
![]() ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Հուվերի ավագ դպրոցում (Hoover High School) չեղարկել են ֆուտբոլային ամենամյա մարզական հանդիպումները, հաղորդում է CBS Los Angeles-ը: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատճառը դեռ ամսվա սկզբին նույն դպրոցում հայ և այլազգի երեխաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել: «Դպրոցի տարածքում տեղի ունեցած վերջին վիճաբանությանը տասնյակ աշակերտներ են մասնակցել: Դպրոցական խորհրդում շատերը կարծում են, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական և լատինամերիկյան ծագում ունեցող մարզիկ աշակերտների միջև»,- հայտնում է հեռուստաալիքը: Աշնան գլխավոր սպորտային իրադարձության չեղարկման պատճառով դպրոցականները ցույցի են դուրս եկել: Դպրոցական խորհրդից հայտնել են, որ խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
170Երեկ, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
17824.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
20423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21120.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17419.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16519.10.2026, 10:48
