Սեդա Ազնավուրը հրապարակել է շանսոնյեի թոռան հուզիչ նամակը
![]() Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու հուզիչ նամակը՝ նվիրված պապի հիշատակին. «Մեծանալով որպես ամերիկացի երեխա՝ շատ բան չեմ իմացել պապիս կարիերայի մասին: Հաճախ ինքս ինձ հարց եմ տվել՝ ինչո՞ւ չէի կարող նրան տեսնել այնքան, որքան կցանկանայի, և դա ինձ շատ էր տխրեցնում: Ինձ համար նա իմ Պապին էր: Ժամանակի ընթացքում վերջապես հասկացա, թե ով է այդ մարդը: Ես գիտակցեցի, որ նա աշխատում է իր ընտանիքի համար, փորձում է հավասարություն հաստատել աշխարհում: Նա մեկն էր, ով երգել է աշխարհի շատ լեզուներով և ազդել շատ մարդկանց ու շատ մշակույթների վրա...Մեկը, ում համար կապ չունեին, թե դու ինչ կրոնի, սեռի, նախասիրության, էթնիկ ծագման ես...Մեկը, ով հաճախ խրախուսում էր բազմազանությունն հենց իր ընտանիքում: Շառլ Ազնավուրը ծնվեց որպես Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Նրա կարիերան տևեց շուրջ 80 տարի՝ 9 լեզուներով կատարված 1,200 երգերով: Նա օգնեց հայերին, ֆրանսիացիներին, հրեաներին և շատ ուրիշներին, սակայն նա պարզապես իմ Պապին էր: Երկուշաբթի մենք կորցրեցինք այդ հրաշալի մարդուն: Իմ սրտի մի մասը կոտրված է իմ կորստի համար, իսկ մյուս մասը՝ աշխարհի կորստի համար: Ժամանակն ամեն բան բուժում է, և ես պարզապես փորձում եմ աջակցել իմ ընտանիքն: Իմ Պապը քարոզում էր ընտանիքի կարևորությունը: Չեմ կարող փոխանցել, թե որքան երախտապարտ է իմ ընտանիքը Ձեր նամակների, զանգերի համար: Նման աջակցությունը շատ է օգնում: Նա հաճախ ասում էր. «Կարևոր չէ, թե մարդիկ հիշում են ինձ, կարևոր է, որ նրանք հիշեն իմ գործը»: Մենք կհիշենք երկուսն էլ, սիրելի Պապի: Ես կանեմ ամեն հնարավորին բան քո արածը շարունակելու համար: Ես գիտեմ՝ հիմա ինչ-որ տեղ ծիծաղում ես հորս, հորաքրոջս, Ժորժի և մյուսների հետ, ում սիրում էիր: Սիրում եմ քեզ, իմ փոքրիկ պապիկ, մինչ հանդիպում»: |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
