Կայացավ ֆրանսահայ թատերագիր Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը
![]() ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ֆրանսահայ թատերագիր, բանաստեղծ և դրամատուրգ Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսների ժողովածուի շնորհանդեսը: «Արթուր Ադամովի պիեսների ժողովածուն, Սաթէ Խաչատրյանի հրաշալի թարգմանությամբ, իրավամբ կոթողային հրատարակություն է: Խորքային ուսումնասիրություններով, գիտական մեկնություններով մեզ տանում է մի մեծ հայի աշխարհ, որը ժամանակին ինչպես հավասարը հավասարի, քայլել է Բեքեթի, Իոնեսկոյի հետ, գուցեև՝ առավել, բայց հայի ճակատագրայնությամբ մնացել է մոռացության խորքերում: Ինչպես Սաթէն է նշում. «Ադամովը ոչ միայն այն երկրի հարստությունն է, որտեղ ստեղծագործել է, այլև այն երկրի, որի արմատներն է կրում»: Ադամովի ողջ դրամատուրգիան կեղծ կամ խաբուսիկ երկխոսությունների կամ այլ կերպ ասած՝ հարաբերական երկխոսությունների շարք է, որտեղ հերոսներից յուրաքանչյուրը հետևում է իր գաղափարին։ Արթուր Ադամովը և նրա ստեղծագործությունները բավականին ճանաչված են Ֆրանսիայի մշակութասեր հասարակության շրջանակներում, սակայն Հայաստանում նրան գրեթե չեն ճանաչում: Պատճառը թերևս այն է, որ Խորհրդային Միության տարիներին նա անընդհատ հետապնդվել է, իսկ նրա մասին տեղեկություններն այդպես էլ չեն հասել Հայաստան: Մեր այսօրվա միջոցառումը նպատակ ունի հայաստանյան ընթերցողին ծանոթացնել ու ճանաչելի դարձնել Արթուր Ադամով գրողին ու նրա ստեղծագործությունները: Հուսով ենք, որ այս ձեռնարկը Արթուր Ադամովի՝ դեպի Հայաստան «վերադարձի» խորհրդանշական սկիզբը կդառնա»,- ողջույնի իր խոսքում նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Ադամովը գրել է 22 թատերգություն, նաև երեք ինքնակենսագրական վեպերի հեղինակ է՝ «Խոստովանություն» (1946թ), «Մարդն ու երեխան» (1968թ) և «Ես … նրանք» (1969թ)։ Հեղինակել է ռադիոֆոնիկ պիեսներ։ Գրել է նաև բանաստեղծություններ։ ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36

