«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() «Առաջիկա կիրակի օրվա հետ կապված՝ հարցեր կան, որովհետև ես այց ունեմ և պետք է մեկնեմ միջազգային միջոցառման: Հիմա պետք է փորձենք տեսնել՝ ինչպես անենք, որ այնտեղ էլ չուշանամ: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, և պետք է մեկնեմ, որը շատ շուտ էր պլանավորված, հակառակ դեպքում այլ կերպ կպայմանավորվեինք»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե առաջիկա կիրակի որտեղ է մասնակցելու պատարագին, հնարավո՞ր է՝ դա լինի Էջմիածինը: Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, վարչապետը հայտարարեց․ «Ես պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի: Եթե կարծիք կհարցնեն, ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը։ Նրանք, ովքեր այլ դիտանկյունից են նայում հարցին, սխալ են հասկանում իրավիճակը, իմ օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային է, և անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ: Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ, եթե ինտրիգներ հետապնդելու լինեի, շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, ես կգնայի այդ տարբերակով: Ո՛չ, ձեր հարցի ուղիղ պատասխանն է՝ ո՛չ: Ես հերքում եմ ընդհանրապես, որ ես մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին: Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»։ |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
