«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ պայմաններ է ստեղծել նավթամթերքի առևտրի համար»․ Նիկոլ Փաշինյան
121
Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ., 16:30
![]() «Ես էլ տեսա, որ արդեն Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այդ զարգացումը»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար: Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն, և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն։ Գործարքը կնքված է, գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ՝ չգիտեմ:»,- նշեց Փաշինյանը: |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
