«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան
![]() «Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը: Հաջորդը. 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ եպիսկոպոսների հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, լեգիտիմ է։ Հիշեցնենք՝ երեկ 10 եպիսկոպոս հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով: |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
