«Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում սադրանքներ լինեն»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով երեկ 10 եպիսկոպոսների տարածած հայտարարությանը, մասնավորապես ասում է․ «Շատ կանխատեսելի է, որ այս հայտարարությունից հետո բոլոր ընդդիմադիր ուժերը նաև այլ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ լինելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պաշտպանելու են եկեղեցին։ Ուշադրություն դարձրեք, որ որևէ ՔՊ-ական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ առանց նրա գլխավորության, չի հայտարարել, որ իրենք նույնպես գնալու են Էջմիածին։ Մենք միշտ ասել ենք, որ եկեղեցու ներսում եղած խնդիրները պետք է լուծվեն եկեղեցու ներսում, և մենք՝ քաղաքական գործիչներս, չպետք է միջամտենք այդ խնդիրներին։ Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ, ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիները տրվեն սադրանքին։ Նա շատ կուզենա, որ անգամ եպիսկոպոս ծեծեն, որ ինքը լեգիտիմ հնարավորություն ստանա լինելու «զոհերի» կողքին և զորքերով մտնի Էջմիածին։ Այսինքն ասի՝ նայեք, սա կրիմինալ տարածք է, հանցագործություններ, խուլիգանություններ են այստեղ տեղի ունենում, և ինչ պետք է անի պետությունը, եթե ոչ կարգուկանոն ապահովի և վերջապես մաքրի եկեղեցին, որովհետև այնտեղ խուլիգաններ են։ Սա շատ լավ նախագծված պլան է, և այս պլանին, այս սադրանքին պետք չի որևէ կերպ տրվել։ Եթե մենք չենք խաղում Նիկոլ Փաշինյանի խաղը, նա այսօր էլ է պարտվում, այսինքն, եթե այսօր որևէ սադրանք չլինի, այդ եպիսկոպոսները գնան Մայր Աթոռ, նրանց մուտքը չարգելափակվի, որևէ վիրավորանք, որևէ սադրանք չլինի, թող գան, մասնակցեն ժողովին, ներսում թող Վեհափառն ու եկեղեցականները նրանց հետ խոսակցություն ունենան»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
