«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան
![]() «TRIPP-ի հետ կապված հռչակագրում գրված է, որ դա Հայաստան - ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Այսինքն՝ դա հստակ ձևակերպված է, և այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն օրերս TRIPP-ին միանալու ցանկություն է հայտնել։ «ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես, երկաթուղու՝ Երասխից մինչև Ադրբեջան՝ դեպի Նախիջևանի սահման, և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման, ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ՝ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա: Հույս ունեմ՝ ՌԴ մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- նշեց Փաշինյանը: |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
