«Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին մի օրակարգով»․ Նիկոլ Փաշինյան
![]() Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Կտրիճ Ներսիսյանին, և հարցին՝ արդյո՞ք պատրաստ է, պատասխանեց․ «Այո պատրաստ եմ»։ «Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- ընդգծեց վարչապետը։
«Ինչո՞վ են10 եպիսկոպոսները ավելի լավը, նրանով, որ նրանք ընդունում են բարենորոգման, նաև վերանորոգման օրակարգը: Այսինքն՝ այստեղ խոսքը բովանդակության մասին է: Օրակարգն այն մասին է, որ պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն, և այս բոլորը մենք ընդունում ենք, իրենք էլ են ընդունում, և իրենք իրենց դուրս չեն դնում այդ օրակարգից»,- հավելեց Փաշինյանը։ |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
