«Մենք որոշակի շփումներ ենք նախապատրաստում ամերիկացի գործընկերների հետ». Պեսկով
![]() Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը սկսել է պատրաստվել ամերիկացի գործընկերների հետ շփումներին։ Դա նրա մեկնաբանությունն էր Politico-ի՝ այս շաբաթավերջին Մայամիում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպման մասին հաղորդագրության վերաբերյալ։ «Մենք իսկապես որոշակի շփումներ ենք նախապատրաստում մեր ամերիկացի գործընկերների հետ՝ նրանց կողմից եվրոպացիների և Ուկրաինայի հետ կատարված աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Politico-ի աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերի 20-21-ին կայանալիք խորհրդակցություններին կմասնակցեն ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
