«Կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր ընթացիկ քաղաքակնությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է․․․ Թղթե շերեփն առած ընկնենք դռնեդուռ և, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, մեծուփոքր տերությունների առաջ լաց ու կոծով զբաղվե՞նք․․․ Ընդամենը 2 տարի է՝ ազատվել ենք դրանից․․․ Մենք մեր սխալներից պետք է հետևություններ անենք․․․ Մենք կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձի օրակարգ ենք որդեգրում. ո՞վ է շահելու դրանից, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն դուք գիտե՞ք՝ ինչ եք ասում, ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովրդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի, որ այդ մարդիկ չիմանան՝ ի վերջո որտեղ են. իրենք, իրենց երեխաները, իրենց ծոռները որտեղ են ապրելու. կա՞ հասցե, թե՞ չկա: Ես ասում եմ՝ կա հասցե, և այդ հասցեն ՀՀ-ն է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով․․․ Հազիվ էդ գործից ազատվել ենք․․․ Ուղիղ ասում եմ՝ հրաժարվում ենք այդ ճանապարհից, որովհետև դա ճանապարհ է մեր և մասավորապես Ղարաբաղի ժողովրդին հավիտյան պանդուխտի կարգավիճակի դատապարտելու: Մենք ասում ենք՝ Ղարաբաղի սիրելի քույրեր և եղբայրներ, դուք պետք է տնավորվեք ՀՀ-ում, ստանաք ՀՀ քաղաքացիություն, մենք պետք է հրաժարվենք հացի հետևից պանդխտելու տրամաբանությունից, որովհետև հացը այստեղ է: ՀՀ-ն ոչ թե նահատակվելու գործիք է, այլ հաց ստեղծելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- հավելեց Փաշինյանը։ |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
