«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Փատաթղթեր են հրապարակվել, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը КГБ-ի գործակալ է եղել ԽՍՀՄ ժամանակ: Սկանդալ ինչո՞ւ չի պայթում: Պարզե՞լ եք՝ դա ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ. փաստաթղթեր են հրապարակվել»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրաառնալով՝ հարցին, որ եթե նա КГБ-ի գործակալ լինելու մասին տեղեկություն ունի, ապա ինչու հաղորդում չի ներկայացնում հանցագործության մասին և ինչու իր հայտարարությանը չհետևեց քրեական գործի հարուցում: «Հայտարարություններ են եղել Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին հոգևոր ծառայողների կողմից, այդ թվում՝ հրապարակային: Ես հետաքրքրվել եմ՝ մեր ծառայություննե՞րն էլ նույն տեղեկություններն ունեն: КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի: Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա՞: Ամեն ինչ չէ, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական. բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Էլ չեմ ասում, որ դրա հետ բազմաթիվ շերտեր կան, բոլորը իրենց ընթացքով լուծում կստանան: Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը КГБ-ի գործակալ է եղել: Դա սկանդա՞լ է, թե՞ սկանդալ չէ: Սկանդալ չէ: Գիտե՞ք ինչու. որովհետև սկանդալը կախված է նրանից, թե այն ով է ֆինանսավորում: Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում, սկանդալ չկա, իսկ նրանք, ովքեր ֆինանսավորում են, իրենց հետաքրքիր չէ այդ սկանդալը, դրա համար այն չկա»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից. չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք փաստեր: |

«Արդյո՞ք հետաձգվում է Իրան-ԱՄՆ պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
3113:48
«Չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
4713:36
«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5413:06
ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին մասնակցության մասին
6712:18
Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7312:12
«Ու այսպես աննկատ գլորվում ենք միջնադար»․ Արմեն Աղայան
10109:48
