«Իսկապես, մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք». Անդրեա Բոչելին՝ Շառլ Ազնավուրի մասին
![]() Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել իտալացի երգիչ Անդրեա Բոչելին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շառլ, Դուք միշտ հիացրել եք մեզ Ձեր արվեստով: Ընդամենը մի քանի օր առաջ՝ իմ ծննդյան օրը, Դուք ինձ ասացիք. «60 տարեկան, դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ եղել 60, բայց դա 30, ավելի շուտ 34 էր: Հույս ունեմ կրկին տեսնել քեզ»: Իսկապես, մեր բոլորի մեջ ամենաերիտասարդն էիք, և, չնայած գրեթե մեկ դար տևած կարիերային, Դուք միշտ պատրաստ էիք համերգներ տալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Իմ սերն ու հարգանքը Ձեր նկատմամբ երբեք չի նվազի, և Ձեր կիրքն աշխատանքի հանդեպ միշտ օրինակ կլինի ինձ համար: Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, ապա պետք է դուք սիրեք հանդիսատեսին. սա Ձեր խոսքերն են, որ միշտ կրկնում էիք»: |

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
194Երեկ, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
196Երեկ, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
17424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
16224.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
17424.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
73923.10.2026, 08:49
