Մշտադիտարկման այցերը դպրոցներ և մանկապարտեզներ ավարտվել են. ՄԻՊ
Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ: Այցերը կատարվել են համապատասխան փորձագետների կողմից մշակված հատուկ մեթոդների ու հարցաշարերի միջոցով. ստուգվել են հաստատություններում գործող սանհանգույցները, ջրի և սանիտարական պայմանները: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես գյուղական վայրերում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և հատուկ խմբերին ծառայություններ մատուցող հաստատություններին: «Կայուն զարգացման նպատակների իրականացման աջակցություն, ջրի և սանիտարական պայմանների առկայությունը որպես մարդու իրավունք» ծրագրի շրջանակում ուսումնասիրություններն իրականացնելիս հաշվի են առնվել գործող օրենսդրական դաշտը, միջազգային չափանիշները և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները։ Այցերի ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ առաջարկները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով: |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48