Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական վթար Լոռիում. բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր

296
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 10:30
Ողբերգական վթար Լոռիում. բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 3 զոհ, 4 վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 02:41-ին ԱԻՆ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Վ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Վ.-ին և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից Ս. Ս.-ին (ծնված 1999 թ.), Ռ. (ծնված 1998 թ.) և Մ. (ծնված 2000 թ.) Մ.-երին դուրս են բերել ավտոմեքենաներից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Ա.-ի (ծնված 2000 թ.), Թ. Ս.-ի (ծնված 1997 թ.) և Գ. Մ.-ի (ծնված 2000 թ.) դիերը, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: